Մեծանուն ՀԱՅ, ում գործն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության ՀԱՏՈՒԿ մրցանակին. ՆԱ եղել է նաև «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը

Արձակագիր Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թվականին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում:

1985թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-87թթ աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում, 1987թ-ից` «Գարուն» ամսագրի խմբագրությունում, սկզբում` գրական աշխատող, 1991թ-ից` պատասխանատու քարտուղար, 1993թ-ից` գլխավոր խմբագրի տեղակալ:

Միաժամանակ, 1993թ-ից «Գարուն» ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրն է եղել: Առաջին ժողովածուն` «Հին ահ»-ը, լույս է տեսել 1991թ., երկրորդը` «Ճանճի ամիսը» (1998թ.) ժողովածուն է: «Համեմատական կենսագրությունները» (2004թ.) երկրորդ վեպն է:

Գրողի «Պատմություն Մեծն Կովկասի» (2013թ.) վեպը արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի գրողների միության կողմից 2008թ. հայտարարված «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակին, որտեղ ներկայացվում են անտիպ վեպեր:

2003թ. տպագրվել է նրա «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուն, 2009թ.` «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» ժողովածուն ԱՄՆ-ում և Երևանում:

Հարցազրույցներ և էսսեներ է տպագրել ժամանակի մամուլում, որոնք այնուհետև տպագրվել են նաև առանձին ժողովածուով` «Անհենարան ու անխարիսխ` երկրի նման» (2007թ.):

Վազգեն Սարգսյանի և Հակոբ Մովսեսի հետ

1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2002թ-ից՝ «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիրը: Մահացել է Երևանում 2016 թվականին: