Գիտե՞ք, թե ինչպես է Վահան Տերյանի փեսան՝ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԸ ազատվում բանակից. Ո՞վ է օգնում ՏԵՐՅԱՆԻՆ այդ հարցում.

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ՓՐԿՈՒՄ Է ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՓԵՍԱՅԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԶՈՀՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՑ.

1942-ին հորս կանչել են բանակային կարճատեւ կուրսերի, որոնց շրջանավարտներին շնորհել են լեյտենանտի կոչում եւ ուղարկել ռազմաճակատ, որն այն օրերին Սուխումի մերձակայքում էր: Հորս հաջողվում է խուսափել ռազմաճակատ գնալուց, եւ այդ հարցում նրան օգնում է Վահան Տերյանի ընկեր Ավետիք Իսահակյանը:

Որպեսզի Տերյանի նորապսակ դուստրը չդառնա այրի, Վարպետն անձամբ ներկայանում է ռազմական հոսպիտալ եւ բարեխոսում նրա գլխավոր բժշկին: Վահան Տերյանի փեսային՝ շնորհալի, սկսնակ բանաստեղծ Գեւորգ Էմինին, ազատում են բանակից՝ 12-մատնյա աղիքի խոց ախտորոշմամբ:

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»