ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԸ՝ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒՆ. ինչո՞ւ նա երկար ժամանակ չամուսնացավ.

Պատմում է Նվարդի և Գևորգի որդին.

«Ստալինյան մրցանակի դափնեկիր Գեւորգ Էմինը բաժանվելուց հետո սկզբից ստացավ երկու սենյակ՝ Ստալինի (Մաշտոցի) պողոտայի «ձկան խանութի» շենքում գտնվող երեք սենյականոց կոմունալ բնակարանում, իսկ մի քանի տարի անց՝ նույնպիսի մի բնակարան Կոմպոզիտորների միության էլիտար շենքում:

Շուտով երրորդ սենյակն էլ տրամադրվեց նրա ընտանիքին՝ ծնողներին եւ երկու որդիներին: Քանի որ հայրս բավականին գեղեցկադեմ, նաեւ չափազանց սրամիտ ու հմայիչ տղամարդ էր, հայտնի եւ սիրված բանաստեղծ, նա դարձավ Երեւանի, նաեւ Մոսկվայի ամենացանկալի փեսացուներից մեկը:

Նրա բազմաթիվ սիրուհիների մեջ կային թե՛ հանրահայտ կանայք, թե՛ հայտնի գեղեցկուհիներ, թե՛ լավ տնային տնտեսուհիներ… Բայց նա 8 թե 9 տարի չամուսնացավ: Կարծում եմ՝ այն պատճառով, որ չէր ցանկանում ամուսնանալ ֆինանսական եւ այլ մեծ պահանջներ կամ վառ անհատականություն ունեցող կանանց հետ:»

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»