«Պուշկինյան թանգարանում Սեզանի Ինքնադիմանկարը տեսե՞լ ես». գիտե՞ք՝ ինչն էր դարձել ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ համար ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ նվերը

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Տիգրան Մանսուրյանի հուշերից մի հատված:

Մի անգամ Քոչարն ինձ հարցրեց. «Պուշկինյան թանգարանում Սեզանի Ինքնադիմանկարը տեսե՞լ ես»: Ասացի. «Այո՛»: «Նկատե՞լ ես. ճակատի վրա, հոնքերի միջև նկարի հետ որևէ կապ չունեցող երկու վրձնահարված կա»: Ասացի. «Չեմ նկատել»: «Կգնաս, կնայես, ընդհանուր հյուսվածքի հետ ոչ մի կապ չունեցող երկու վրձնահարված է դրել, մեկը՝ կարմիր, մյուսը՝ կանաչ: Ճակատին դրել է այն խնդիրը, որն ամբողջ կյանքում իրեն հուզել է»:
Ես իհարկե գնացի, այդ նկարը դիտեցի և հիմա ամեն անգամ Սեզանի «Ինքնանկարին» նայելիս, ուշադրությունս գրավում են այդ վրձնահարվածները, որ Քոչարից նվեր եղան ինձ: