Տաղանդավոր ՀԱՅ գեղանկարիչ, ով ձևավորել է մի շարք գրքերի շապիկներ և ունեցել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ Արա Բեքարյանը ծնվել է 1913 թվականին Թուրքիայի Աֆիոն-Կարահիսար քաղաքում:

1932թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը` Վ.Գայֆեջյանի և Ս.Առաքելյանի արվեստանոցները, 1939թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1939-45թթ մասնակցել է Խորհդրա-Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։

1945-86թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1964թ-ից` պրոֆեսոր):

Հեղինակել է «Օրորոցի մոտ», «Ծաղկավաճառուհիներ», «Աշտարակ», «Օշական», «Հանգիստ» գործերը, Վահան Տերյանի դիմանկարը, «Քաջ Նազար», «Երկիր Նաիրի» գրքերի, Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումները:

Ցուցադրվել է 1930թ-ից: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1947թ., 1964թ.), Մոսկվայում (1964թ.): 1945թ. արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1965թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներին:

Ձախից նստած են` Գ.Գյուրջյան, Մ.Աբեղյան, Մ.Սարյան, Ս.Սաֆարյան, Է.Իսաբեկյան, Գ.Աղասյան, կանգնած են` Խ.Մուրադյան, Ս.Գաբրիելյան, Ա.Բեքարյան, Գ.Խանջյան, Տ.Սիմոնյան, Մ.Արզումանյան

Մահացել է Երևանում 1986 թվականին: