Նշանավոր ՀԱՅ, ով իր մենահամերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, իսկ որպես դերասան նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Օպերային երգիչ Գևորգ Մութաֆյանը ծնվել է 1982թ. մայիսի 31-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Մանկության տարիներն անցել են Դեր-Զորում:

2005-09թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: 2010թ. ավարտել է նույն բուհի մագիստրատուրան: 2009թ. Մազետտոյի դերերգով հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված «Դոն Ժուան» օպերայում: Այնուհետև «Անուշ» օպերայում` Քյոխվայի դերերգով:

Մասնակցել է բազմաթիվ մրցույթների` ունենալով հաղթանակներ: Հանդես է եկել մի շարք համերգներով: 2012թ. մենահամերգով հանդես է եկել Դամասկոսի օպերային թատրոնում:

2008-12թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես երգիչ և դերասան: Նկարահանվել է ֆիլմերում և մի շարք հեռուստասերիալներում:

2012-13թթ աշխատանքային հրավերով երգել է Բեյրութում: 2013թ-ից աշխատանքային պայմանագրով երգում է Արաբական Միացյալ Էմիրությունների Պալմա Ջումեյրայի «Մյուզիք Հոլլ»-ում` ներկայացնելով ռուսական ազգային երգերը դասական ոճում: