«Զբաղվում էր արևելյան մարտարվեսով, հասել էր սև գոտու, բայց, ավաղ, կիսատ մնաց նրա կյանքը». զինվորականների որդի ՀԵՐՈՍ Արզումանը որոշել էր անպայման ծառայել

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Արզուման Եգորի Թորոսյան:

Մեր հերոս Արզումանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Գյոմրի քաղքում: Ծնվել էր զինվորականների ընտանքիում ու իր պարտքն էր համարում ծառայել հայրենիքին: Նա զբաղվում էր նաև պրոֆեսիոնալ սպորտով՝ արևելյան մարտարվեսով, ու հասել էր արդեն սև գոտու, ընտրել էր նաև երազանքների մասնագիտություն: Բժիշկ էր ուզում դառնալ, բայց թողնում է իր փայլուն ապագան ու մեկնում ծառայության:

Կիսատ թողնելով բժշկական կրթությունը՝ նա զորակոչվում է 2019 թվականին, ծառայում էր Մեղրիի զորամասում:

Ու սեպտեմբերի 27…

Հերոսը հոկտեմբերի 2-ին տեղափոխվում է Ջրականի առաջնագիծ, որտեղ կենաց մահու պայքար է մղում թշնամու դեմ: Սակայն պատերազմը նրան էլ չի խնայում: Արզումանը ընկել է հոկտեմբերի 9-ին անիծված անօդաչուի հարվածից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ պարտական և շնորհակալ ենք: