«Ջրականում տղերքի հետ ուս ուսի կռիվ տալուց հետո նրանց հետ էլ զոհվում է ՀԱՅՈՑ հողը պաշտպանելիս». ՀԵՐՈՍ Գևորգի երազանքները, ավաղ, կիսատ մնացին

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը: ,

Ուզում ենք, որ ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Գևորգ Աշիկի Պետրոսյան:

Մեր հերոս Գևորգը սերժանտ էր: Ծնվել է 1992 թվականին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Նա ընտրել էր հայրենիքը պաշտպանելու սուրբ մասնագիտությունը ու 3 տարի ծառայել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում: Ու սեպտեմբեր 27. անիծված պատերազմը, որը մեզնից պիտի տաներ մեր ամենաթանկերին:

Հոկտեմների 8-ից նա ոսոխի դեմ մարտնչում էր Ջրականի առաջնագծում: Այստեղ էլ զինակիցների հետ ուս ուսի կռիվ տալուց հետո միասին էլ զոհվում են հերթական գրոհի ժամանակ հայոց հողը պաշտպանելիս հոկտեմբերի 12-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ պարտական և շնորհակալ ենք: