«ՌԴ-ում էր ապրում, սպորտում նրան փայլուն ապագա էր սպասվում, բայց որոշեց՝ պիտի գա ու ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ծառայի». 5 օրվա պայքարից հետո ՀԵՐՈՍ Ջոնը այդպես էկ չբացեց աչքերը

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Ջոն Անդրանիկի Սահակյան:

Մեր հերոս Ջոնը սերժանտ էր: Ծնվել է 2000 թվականին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում: Ռուսաստանում էր ապրում, զբաղվում էր պրոֆեսիոնալ սպորտով ու նրան փայլուն ապագա էր սպասվում, սակայն Հերոս Ջոնը հստակ որոշում է՝ գալու է Հայաստան ու անպայման ծառայի հայոց բանակում:

Նա նվիրված, հայրենասեր ու փայլուն զինվոր էր: Ու սկսվում է սեպտեմբեր 27…

Հերոս Ջոնը պատերազմի հենց առաջին օրվանից եղել է դիրքերի ամենաթեժ կետերում: Հիմնականում եղել է Թաղավարի դիրքերում, որտեղ իր գիտելիքների համար նրան նշանակում են դասակի հրամանատար:

Նա կենաց-մահու կռիվ էր տալիս, սակայն չի խնայում իրեն ու ծանր վիրավորվում է հոկտեմբերի 25-ին դիպուկահարի կրակոցից: 5 օր նա պայքարել է կյանքի համար, բայց այդպես էլ չի եկել գիտակցության ու բռնել հավերժի ճամփան:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ պարտական և շնորհակալ ենք: