«Ընտանիքը մահվան բոթն իմացավ հոկտեմբերի 31-ին` ՀԵՐՈՍԻ մոր մահվան 10-րդ տարելիցի օրը». ՀԵՐՈՍ Մհերը ընդամենը 2 ամսից պիտի տուն գար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Մհեր Աշխարհաբեկի Ղուկասյան:

Մեր հերոս Մհերը կրստեր սերժանտ էր, փայլուն, կոկիկ ու նվիրված զինվոր: Ծնվել է 2000 թվականին: Տան փոքրն էր, 4-րդ արու զավակը: Նա որոշում է՝ անպայման պիտի ծառայի ու անցնում է ծառայության Ջրականի զորամասում: Բան չէր մնացել, ընդամենը 2 ամսից պիտի զորացրվեր, բայց անիծված պատերազմը փոխեց նրա ճակատագիրը:

Նա պատերազմի հենց առաջին օրվանից թեժ մարտեր է տարել ու մի անգամ էլ կարողացել է հրաշքով փրկվել ու մի կերպ դուրս գալ շրջափակումից: Նրանք զինակիցներով պիտի Հադրութ հասնեին, բայց տղերքը ճանապարհին դաժան կորուստներ են ունենում ու մի կերպ են միայն հասնում Գորիս:

Վերջին զանգգը հերոսը կատարել է հոկտմբերի 28-ին՝ Հերոս Մհերը զոհվում է ժամեր անց: Ընտանիքը մահվան բոթն իմացել է հոկտեմբերի 31-ին` Մհերի մոր մահվան 10-րդ տարելիցի օրը:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ պարտական և շնորհակալ ենք: