Բոլորդ էլ լսել եք «Կարմիր գլխարկի» պատմությունը, իսկ «Կանաչ գլխարկը» լսե՞լ եք, գիտեք թե ով է ՀԵՂԻՆԱԿԸ.

1924 թվականին լույս է տեսնում Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան), սփյուռքահայ անգլիագիր գրող «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։

«Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։

Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։