Լսե՞լ եք սփյուռքահայ անգլիագիր գրող ՄԱՅՔԼ ԱՐԵՆԻ մասին. Գիտե՛ք թե նրա գրական վարպետությունը ինչքան բարձր են գնահատել.

Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան), սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը:

Մայքլ Արլենը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 16–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (հիմա՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։

1913 թվականին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922 թվականից ընդունում է բրիտանական քաղաքացիություն: 1941 թվականից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։