Գիտե՞ք, թե ինչ կապ կար Գևորգ Էմինի և Վահան Տերյանի դուստեր՝ Նվարդի մեջ. Ահա մի հետաքրքիր դրվագ.

Գեւորգ Էմինի ամուսնությունը Նվարդ Տերյանի հետ բանաստեղծի համար դարձավ շատ կարևոր մի կետ՝ պարգեւելով նրան սեր, բարեկեցություն, պոետիկական ներշնչանք, հռչակ, Ստալինյան մրցանակ: Նույնիսկ փրկեց Էմինի կյանքը՝ զերծ պահելով ռազմաճակատում զոհվելու վտանգից: Ահա մի դրվագ նրա կյանքից, պատմում է Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ.

«Մայրս՝ Նվարդ Տերյանը, Վահան Տերյանի դուստրն է, նրա միակ երեխան: Նա ծնվել եւ մեծացել է Մոսկվայում: Նրա մոր՝ Անահիտ Տերյանի տանը հյուրընկալվում էին գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, եւ կազմակերպվում էին գրական-երաժշտական երեկոներ: Անահիտն ավարտել էր Մոսկվայի կոնսերվատորիան եւ իր դաշնամուրային նվագով ծաղկեցնում էր այդ հավաքները: Իսկ Նվարդն ավարտել էր Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը, որն այն տարիներին ԽՍՀՄ գլխավոր իրավաբանական բուհն էր:

Երբ Հիտլերի զորքերը մոտեցել են Մոսկվային, այդ բուհն էվակուացվել է Ալմա Աթա, որտեղ էլ 1942-ին մայրս ավարտել է այն, բայց Մոսկվա չի վերադարձել: Մոր խորհրդով եկել է Երեւան: Այստեղ նշանակվել է Իրավաբանական դպրոցի տնօրեն: Նաեւ դիմել է Պետհրատ՝ պահանջելով վերականգնել հոր՝ Վահան Տերյանի ստեղծագործությունների հանդեպ ունեցած իր հեղինակային իրավունքը: Բանն այն է, որ Պողոս Մակինցյանը թաքցրել էր այն փաստը, որ Տերյանն ունի ժառանգ: Եվ նրա հրատարակած Տերյանի քառահատորյակի հոնորարը հայտնի չէ, թե ով է ստացել:»

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»