Գիտեի՞ք, որ այս ՀԱՅԸ բացի արվեստագետ լինելուց եղել է նաև Գերագույն խորհրդի պատգամավոր. Տեսե՛ք թե ով է ՆԱ.

Հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Շարա Տալյանը պարգևատրվել է պետական շատ պարգևներով։ Մեծ արվեստագետը երկար տարիներ եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1955 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ընտրության ծիսակատարությունների ժամանակ Տալյանը երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը։

1956 թվականին Շարա Տալյանը կատարել է Մակար Եկմալյանի և Նիկոլ Գալանդերյանի մինչ այդ չհնչած երգերից։ Վերջին անգամ ելույթ է ունեցել նույն թվականին, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում։

Մեծանուն երգիչն ու սիրված արվեստագետը մահկանացուն կնքեց Երանում 1965 թվականի հուլիսի 11-ին։ Այսօր Շարա Տալյանի անունով է կոչվում Վանաձորի երաժշտական դպրոցներից մեկը, նաև կան փողոցներ Գյումրիում և Երևանում։