«Սա ՀԱՅ ժողովրդի պատասխանն է ՀԱՄԻԴՅԱՆ ՋԱՐԴԵՐԻՆ». միայն իմանաք՝ ինչ էին գրել ՀԱՅ զինվորները պատմական ԶԵՅԹՈՒՆԻ պատերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Getty Research հաստատությունը թվայնացրել է ֆրանսիացի հավաքորդ Պյեռ դե Ժիգորի լուսանկարների հավաքածուն: 1980-ականներին Պյեռ դե Ժիգորը Թուրքիա կատարած ճանապարհորդությունների ընթացքում ձեռք էր բերել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող հազարավոր լուսանկարներ:

Armenian Soldiers and Officers Posed outside Mountain Fort (Հայ զինվորներն ու սպաները լեռնային ամրոցի մոտ):

Armenian Soldiers and Officers Posing with Weaponry (Հայ զինվորներն ու սպաները զենքերով):

Լուսանկարը` Getty Research Institute/Pierre de Gigord collection of photographs

Armenian Army Posed in front of Mountain Fort (Հայկական բանակը լեռնային ամրոցի մոտ):

Լուսանկարը` Getty Research Institute/Pierre de Gigord collection of photographs

Պյեռ դե Ժիգորի հավաքածուն ներառում է լուսանկարներ, որոնք արվել են 1860-ից 1953 թվականներն ընկած ժամանակահատվածում, սակայն այս երեք լուսանկարների տարեթիվը նշված չէ:

Լուսանկարներին նայելով՝ միանգամից հասկանում ենք, որ պատկերվածները հայեր չեն: Ուսումնասիրելով լուսանկարների ետնամասերը, բացահայտում ենք «գաղտնիքը»:

Լուսանկարը` Getty Research Institute/Pierre de Gigord collection of photographs

Դրանց վրա տեսնում ենք Ermeni Ihtilalinde Zeytin գրությունը, ինչը թարգմանաբար նշանակում է «Զեյթունը հայերի խռովության ժամանակ»:

Լուսանկարը` Getty Research Institute/Pierre de Gigord collection of photographs

Այսպիսով, բացառված չէ, որ լուսանկարներն արված են 1895-1896 թվականների Զեյթունի ապստամբության ժամանակ, որը հայերի պատասխանն էր Համիդյան ջարդերին: Ամենայն հավանականությամբ, լուսանկարներում պատկերված են 1895 թվականի նոյեմբերին ապստամբությունը ճնշելու նպատակով Զեյթուն ուղարկված թուրքական բանակի ստորաբաժանումները:

Աղբյուրը` MEDIAMAX