Այս ՀԱՅ արվեստագետը հավաքել, տպագրել և կատարել է Սայաթ-Նովայի, Ջիվանու Եկմալյանի և Գալանդերյանի՝ մինչև այդ չհնչած երգերը.

Հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Շարա Տալյանը հավաքել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի և Ջիվանու երգերի առաջին նոտագրված ժողովածուները։ Նա կատարել է աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգեր, միջնադարյան տաղեր, որոնք նշանակալի տեղ են ունեցել նրա երգացանկում։

Հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը։ 1933-54 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, ունեցել է նաև մենահամերգներ։ Կատարել է Սարոյի («Անուշ»), Դավիթ Բեկի (Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Արշակի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Գրիգորի (Ստեփանյան, «Լուսաբաց»), Ֆաուստի (Շառլ Գունո, «Ֆաուստ», Դոն Խոսեի (Ժորժ Բիզե, «Կարմեն»), Ալմավիվայի (Ռոսսինի, «Սևիլյան սափրիչ»), Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի (Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), Օնեգինի, Ելեցկու (Պյոտր Չայկովսկի, «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա») և բազմաթիվ այլ դերերգեր։

1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի ընտրության ծիսակատարությունների ժամանակ պատարագի մեներգերը երգչախմբի հետ միասին կատարել է Շարա Տալյանը։ 1956 թվականին կատարել է Եկմալյանի և Գալանդերյանի՝ մինչ այդ չհնչած երգերից