Երբևէ լսել եք ՎԱՀԵ ՎԱՀՅԱՆԻ մասին, գիտեք թե ինչպիսի արժեքավոր գեղարվեստական հատորներ է ՆԱ խմբագրել.

Հայ բանաստեղծ, գրող, խմբագիր, հասարակական գործիչ, մանկավարժ և հռետոր Վահե Վահյանը գրականություն է մուտք գործել Սարգիս Մեհյան, Ս. Հ. Հարզվարթյան, 1933 թվականից՝ Վ-Վ. գրական կեղծանուններով։ Աշխատակցել է «Անահիտ», «Զվարթնոց», «Արագած» և այլ պարբերականների։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իր «Անի» ամսագրով դարձել է սփյուռքահայ գրական շարժման առաջնորդներից մեկը և միաժամանակ շարունակել ուսուցչական գործունեությունը Բեյրութի ՀԲԸՄ երկրորդական վարժարաններում։

Բանաստեղծությունների առաջին հատորը՝ «Արև-անձրև» ժողովածուն, լույս է տեսել 1933 թվականին, Բեյրութում, երկրորդ հատորը՝ «Ոսկի կամուրջ»-ը, 1945 թվականին, նույնպես Բեյրութում, որից հետո հրապարակել է «Հարալեզներու հաշտությունը» (1952) և բավական ընդմիջումից հետո՝ 1968 թվականին բանաստեղծությունների երրորդ ժողովածուն՝ «Մատյան սիրո և մորմոքի»։

1974 թվականին Բեյրութում հրատարակել է չորրորդ ժողովածուն՝ «Հուշարձան Վահրամիս»-ը։ Կազմել և խմբագրել է բազմաթիվ պատկառելի և արժեքավոր գեղարվեստական հատորներ.