Այս ՀԱՅ գրողը 1915 թվականի ջարդերի ժամանակ ենթարկվել է հայկական կոտորածների սարսափազդու արհավիրքներին.

Հայ բանաստեղծ, գրող, խմբագիր, հասարակական գործիչ, մանկավարժ և հռետոր Վահե Վահյանը ծնվել է Սեբաստիայի նահանգի Կյուրին քաղաքում։ 1915 թվականի ջարդերի ժամանակ ենթարկվել է հայկական կոտորածների սարսափազդու արհավիրքներին։ 1918 թվականին վերադարձել է Այնթապ, մի քանի ամիս արհեստ է սովորել, մտել է Վարդանյան վարժարան, սակայն խռովությունների և կռիվների պատճառով չի ավարտել այն։

1920 թվականին հաստատվել է Հալեպում, սովորել և ավարտել է ամերիկացիներին փոխանցած հայ բողոքականների վարժարանում։ 1925 թվականին նրան հաջողվել է մտնել Բեյրութի ամերիկյան համալսարան, հետևել ճարտարագիտության, մաթեմատիկայի և բնական գիտությունների դասընթացներին։ 1930 թվականին Պսակավոր արվեստից տիտղոսով ավարտել է համալսարանը։

Նույն թվականին աշխատել է Բրումմանայի անգլիական գիշերօթիկ երկրորդական վարժարանում՝ որպես մաթեմատիկայի, բնագիտության և տարրաբանության ուսուցիչ։ 1934 թվականին Անթիլիասի դպրեվանքում հայոց լեզու և գրականություն է դասավանդել։ 1935 թվականից պաշտոնավարել է Մելքոնյան կրթական հաստատությունում։