Հիշում եք այս ԳՐՈՂԻՆ նա «Երեքի դեկլարացիայի» անդամներից է եղել. Գիտե՞ք թե ինչ գործունեություն է ծավալել.

Հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Ազատ Վշտունին ծնվել է 1894 թվականի հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-1911 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում։ 1911 թվականին մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914 թվականին մեկնել է Թիֆլիս։

1918-1919 թվականներին աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է Փարոս տպագիր հանդեսը։ 1919-1920 թվականներին եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921- թվականին մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը, «Դիրքերում» երկշաբաթաթերթը , «Մուրճ-մանգաղ» թերթը, «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը, «Խորհրդային արվեստ» ամսագիրը։

Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ Սովետական Հայաստանի գրողների ասոցիացիայի նախագահը, ներկայացուցիչը Մոսկվայում (1925), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ (1929)։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է 1958 թվականի մարտի 26-ին Երևանում։