Տեսե՛ք թե ինչպիսի գործունեություն են միասին ծավալել Ազատ Վշտունին և երգիչ Շարա Տալյանը. Գիտե՞ք, թե ինչպես է մինչև հիմա Սայաթ-Նովայի և Ջիվանու երգեր պահպանվել.

Ազատ Վշտունին և երգիչ Շարա Տալյանը միասին ստեղծել են Գյումրիի օպերա-օպերետային խումբը, որտեղ ելույթներ է ունեցել նաև Շարա Տալյանի կինը՝ Մարիաննա Գրիգորի Սեդմարը, ով օպերային երգչուհի էր (մեցցո-սոպրանո), ավարտել էր Թիֆլիսի կոնսերվատորիան, երգել Բաթումիում, ապա՝ Երևանում: Լավագույն կատարումներով և յուրահատուկ ձայնով է առանձնանում օպերային երգիչ (տենոր-բարիտոն), երգեցողութեան ուսուցիչ Շարա Տալյանը: Հայրը՝ Ջամալը, աշուղ է եղել:

Շարա Տալյանը սովորել է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցում, որի երգչախմբում մեներգել է, ուսուցիչներից էին կոմպոզիտորներ Գրիգոր Սյունին և Սպիրիդոն Մելիքյանը: Տիրապետելով վոկալ արվեստին, բեմական վարպետությանը՝ ելույթներ է ունեցել որպէս երգիչ-դերասան Թիֆլիսի, Բաթումիի, Երևանի և այլ քաղաքների թատերական խմբերում, երբեմն էլ՝ իր կազմակերպած:
Շարա Տալյանը հավաքել, գրառել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի և Ջիվանու երգերի առաջին նոտագրված ժողովածուները: Երևանում ստեղծել է «Հայ աշուղներ» համույթը, գուսանական երգի «Սայաթ-Նովա» համույթը:


Նաև մենահամերգներով է ելույթներ ունեցել: Նրա երգացանկում նշանակալի տեղ են ունեցել հայկական միջնադարյան տաղերը, երգել է և՛ աշուղական ու ժողովրդական, և՛ կոմպոզիտորների գրած երգեր, Մակար Եկմալյանի և Նիկոլ Գալանտերյանի մի քանի երգերի առաջին կատարողն է եղել: Շարա Տալյանը կնոջ հետ միասին մասնակցել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերային և Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կատակերգութեան թատրոնների հիմնադրման գործընթացին: