Ո՞վ էր ԱԶԱՏ ՎՇՏՈՒՆԻՆ և որտեղից է գալիս այս գրական ծածկանունը.

Հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, Ազատ Վշտունի, իսկսկսն անունը՝ Կարապետ Թաշճյան եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Բանաստեղծի գրական անունը՝ Ազատ Վշտունի, 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։

Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է Ազատ Վշտունի գրական անունը։ Ի դեպ՝ Ազատ Վշտունի անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ Կարապետ Մամիկոնյանը բողոքի մի նամակ է տպագրել տալիս «Մշակ» օրաթերթի 1916 թվականի մարտի 4-ի համարում։ Բացի այդ, բանաստեղծը ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուններով։

1921 թվականին Ազատ Վշտունին մեկնում է Իրան և Իրաք։ Վերադառնալուց հետո «Խորհրդային Հայաստան» թերթում նա հրատարակում է մի քանի բանաստեղծություններ, որոնք իբր թարգմանել է արաբ բանաստեղծ Սեիդ Էլ Նուրից։ Սակայն շուտով Ազատ Վշտունին հայտնում է, որ աշխարհում Սեիդ էլ Նուր անունով ոչ մի բանաստեղծ էլ չկա, որ դա հենց ինքն է՝ Ազատ Վշտունին։