«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Արմեն Շեկոյանի «Փորձնական եթեր» -ը սիրված դերասան Սոս Ջանիբեկյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Շեկոյան` "Փորձնական եթեր" 
Կարդում է սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը 
Կորցընում եմ ու էլի
հետ եմ ստանում։
Մերթ զրկում ես ինձ, մերթ էլ
բախտ ես խոստանում։

Կյանքը սա՞ է, Տեր իմ, թե
էլի բաներ կան։
Անվերջ քաղցր անցյալն է
ու տըտիպ ներկա՞ն։
Մերթ խնդում եմ, մերթ լալիս՝
որպես մի Վերթեր։
Կյա՞նք է արդյոք, Տեր իմ, թե
փորձնական եթեր։