Այս ՀԱՅԸ հրատարակել է ավելի քան 150 գիտական հոդվածներ, մասնակցել է ավելի քան 32 հանրապետական և միջազգային գիտաժողովների. Գիտե՞ք, թե ում մասին է խոսքը.

Ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՃԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Հայկազի Գրիգորյան, Հայկազունին հրատարակել է ավելի քան 150 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, հայ մշակույթն ու ճարտարապետությունը ներկայացրել ռադիոյով, հեռուստատեսությամբ, հրատարակվել է հանրապետության և արտերկրի լրատվական հանդեսներում, մասնակցել է ավելի քան 32 հանրապետական և միջազգային գիտաժողովների, ուր գիտական թեզերի ձևով հրատարակվել են նրա զեկույցները։ Հանդիսանում է մի շարք գրքերի խմբագիր (Ա. Զարյան, «Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը», «Ճարտարապետ Բահովադին», Գ. Դիբան «Ճարտարապետություն հաշմանդամների համար», Ա.Սիրունյան «ՀՀ քաղաքաշինական օրենքը» և այլն)։

Հեղինակ է «Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում» մենագրության, Երևան 2005 և «Մասնագիտական ներածություն» դասագրքի, Երևան 2007, «Իմ տունը բնության մասնիկն է», Երևան, 2011, «Մարդածին հորինվածքներ», Երևան, «Արարենք մեկտեղ», Երևան, 2012, «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը (Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2017, 544 էջ, ներդիրներ)։

Մասնակցել և կազմակերպել է հանրապետական և միջազգային ճարտարապետական և մշակութային 120-ից ավել ցուցահանդեսներ։ 1991-2006 թվականների ընթացքում՝ Հունաստան, Իտալիա, Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա և այլն։