Հայ առաջին տպագիր տառատեսակի ստեղծողը․ այն ի պատիվ իրեն կոչվել է Արամյան

Մաշտոցյան շրջանից մինչեւ Հակոբ Մեղապարտ առնվազն 10-11 դար պահանջվեց, որպեսզի հիմնվեր առաջին հայկական տպարանը։ Ինչպես գիտենք, Հակոբ Մեղապարտի հիմնած առաջին հայկական տպարանը սկսեց գործել 1512-13 թթ.` Վենետիկում։ Տպագրված գրքերից առաջինը «Ուրբաթագիրքն» էր, այնուհետեւ` «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»…

Տպագրական գործի ամենակարևոր բաղադրիչը անհրաժեշտ տառատեսակների ստեղծումն է։։ Այս գործը ի կատար ածեց Ճանիկ Արամյանը, ով ստեղծեց Հայկական նոր տպատառատեսակ, որն ի պատիվ նրա կոչվեց Արամյան։

Նա հայտնի է որպես բանասեր, տպագրիչ, վիմագիր, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ, տառաստեղծ։ Արամյանի մասին քչերը գիտեն, բայց նրա դերը հայ գրական կյանքում բավականին մեծ է։ Նա վախճանվել է Կոստանդնուպոլսում` 1879 թ. ապրիլի 16-ին։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։