«Դու գիտե՞ս, որ ես նամակ եմ գրել Նիկիտա Խրուշչովին, գրել եմ, որ ինձ տիեզերագնաց դարձնի». միայն իմանաք, թե ինչու էր ՀԱՅ անվանի դերասանը ուզում տիեզերագնաց դառնալ

Խմբագրում էի նրա «Ակոսներում» բանաստեղծությունների գիրքը: Դիտմամբ ձգձգում էի գրքի խմբագրությունը, որովհետև սիրում էի այդ սրախոս, երեխայի նման մաքուր մարդուն: Ուզում էի հաճախ գար և մեր պրոզայիկ օրը լցներ իր շողշողուն զրույցներով:

Այդ օրը աչքերում խորամանկ ժպիտ կար, զգացի, որ հերթական սրախոսությանն է պատրաստվում:

- Լեզվիդ տակ թաքնված ինչ-որ բան կա, ընկե՛ր Կոթիկյան… 
- Ի՞նչ իմացար,- զարմանք խաղաց նա:- Բայց ես, իրոք, այսօր սյուրպրիզ ունեմ քեզ համար, սիրելի՛դ իմ Մկրտիչ: Դու գիտե՞ս, որ ես նամակ եմ գրել Նիկիտա Խրուշչովին… 
- Նամա՞կ, մի՞թե…,- զարմանալու հերթն իմն էր:
 -Այո՛, նամա՛կ, գրել եմ՝ ընկեր Խրուշչով, չեմ կըրնա դարուս մեծագործություններեն անմասն մնալ և Ձեզի պիտի խնդրեմ ինձի տիեզերագնաց դարձնել, բայց մեկ պայմանով՝ երբ տիեզերանավն անցնելու ըլլա Անկարայի վրայեն, ինձի թույլատրվի վերեն կեղտոտել…

Գրող Մկրտիչ Սարգսյան