«Նույնիսկ վիրավոր վիճակում հրաժարվեց լքել դիրքերն ու իր տղերքին և իր կյանքի գնով փրկեց ավելի քան 2000 ԶԻՆՎՈՐԻ կյանք». ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ Հայկը փոխգնդապետ էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմահ լույսերից ևս մեկին. Հայկ Արծվիկի Կիրակոսյան:

Արցախի հերոս, փոխգնդապետ Հայկը ծնվել է 1986 թվականին Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Նա 2 հրաշք երեխաների հայր էր: Շուրջ 15 տարի նա նվիրված ծառայել է Հայոց բանակում: 33 տարեկանում արդեն իր փայլուն գիտելիքների համար արժանացել էր փոխգնդապետի կոչման: Հսկում էր Հադրութի լեռների անդորրը:

Հերոսը նաև Ապրիլյանի մասնիակից էր ու քաջության համար արժանացել էր մի շարք պետական պարգևների, նաև գնդի շտաբի պետ էր: Նրա նման հրամատարները առաջինը պատերազմի ժամանակ կագնեցին իրենց զինվորի թիկունքին:

44-օրայի հենց առաջին օրերից նշանակվել է Հադրութի գնդի հրամանատար: Նույնիսկ վիրավոր է եղել, բայց հրաժարվել է լքել դիրքերն ու իր տղերքին: Փրկել է ավելի քան 2000 զինվորի կյանք, բայց իրենց չի կարողացել փրկել: Նա զոհել է կյանքը հոկտեմբերի 31-ին:

Հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը և «Ոսկե արծիվ» շքանշանին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնրոհակալ և պարտական ենք: