Չմոռացվող բանաստեղծը․ նա երբեք զրուցակիցների ու կատակների պակաս չէր ունենում

«20-րդ դարը Շիրազի դարն էր»։ Նա եկավ ու դարձավ ամենաժողովրդական բանաստեղծն աշխարհում. չզիջելով անգամ Թումանյանին ու Սեւակին։ Բանաստեղծների այս եռյակին ժողովուրդն անգիր գիտեր` անկախ կրթության, աշխարհայացքի կամ գրականության գիտակ լինելու. նրանց բանաստեղծություններն անցնում էին բերնեբերան…

Տերյանին անգիր էին անում սիրահարված դպրոցականները, Սեւակին արտասանում էին էլիտար երեկույթներին, Չարենցը գրավում էր բարձրագույն լսարանները, Թումանյանը ժողովրդի ուղեկիցն էր յայլաներում, Համո Սահյանը թափառում էր գրողների շուրթերին, Վահագն Դավթյանը թատերական երեկույթներն էր զարդարում, Շիրազը հայրենասիրության թմբուկն ու շեփորն էր հնչեցնում ամենուր` փողոցում, դպրոցներում, ամեն տեսակ հավաքույթների…

Շիրազն ուր էլ, որ հայտնվում էր, շփվողների ու կատակողների պակաս չէր ունենում։ Գարնանը մանուշակի փունջ էր լինում մոտը, որ նվիրում էր կանանցից մեկնումեկին։ Գրադարանում լիներ, միջանցքում, թե որեւէ սենյակում, կապ չուներ, զրույցն անսպառ էր։ Նա յուրահատուկ տեսակ էր, ում հայությունը երբեք չի մոանա։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։