«Ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր, բայց կարևորագայուն նշանակություն ունեցող 4 դիվերսիայի էր իրականացրել». ՀԵՐՈՍ Ալիկը կռվի էր բռնվել թշնամու հատուկճջոկատայինների հետ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմահ լույսերից ևս մեկին. Ալիկ Դավիթի Հախվերդյան:

Մեր հերոս Ալիկը ավագ դիպուկահար էր, իր գործի գիտակը: Ծնվել է 2001 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Արտիստ էր, նկարչական մրցույթներում արժանացել էր մի շարք մրցանակների, բայց թողնում է իր փայլուն ապագան ու որոշում է պարտադիր մեկնել ծառայության:

Նա ծառայում էր Ասկերանում, ապա Մարտունի 3-ում: Ու սկվում է անիծված պատերազմը…

Լինելով ընդամենը մի քանի ամսվա ծառայող և նաև լավ դիպուկահար՝ նա մասկանցել է կարևորագայուն նշանակություն ունեցող 4 դիվերսիոն գործողության: 7-րդ վաշտի կազմում մեկնել է Հադրութ և հենց այստեղ էլ տվել է իր վերջին կռիվը: Նա կռվի էր բռնել թշնամու հատուկ-ջոկատայինների հետ ու հենց այդ անհավասր մարտում էլ ընկնում է Ալիկը հոկտմբերի 11-ին:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» ատաջին աստիճանի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնրոհակալ և պարտական ենք: