«Բոլորին օգնեց, բայց իրեն չկարողացավ փրկել. ԱԹՍ-ի հարվածից հետո մի քանի ժամ վիրավոր վիճակում անօգնական մնաց». ՀԵՐՈՍ Աշոտը ընդամենը 19 տարեկան էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմահ լույսերից ևս մեկին. Աշոտ Լյովայի Ավետիսյան:

Մեր հերոս Աշոտը ծնվել է 2001 թվականին Արագածոտնի մարզի Ոստկեվազ գյուղում: Նա որոշել էր, որ անպայման ծառայելու է հայրենիքում ու ծառայության է անցնում Վարանդայում: Տանկիստ էր: Ու սկսվում է անիծված պատերազմը, որը մեզնից պիտի տաներ մեր ամենաթանկ մարդկանց:

Հերոս Աշոտը հենց առաջին ժամերից կենաց-մահու պայքար է մղել, սակայն իրեն էլ չի խնայել: Այդ անիծված օրը՝ հոկտմբերի 13-ին, նա վիրավորվել է անօդաչու հարվածից: Նա մի քանի ժամ մնացել է անօգնական վիճակում ու անմահացել հենց նույն օրը:

Մարմինը գտնվել է 4 ամիս անց միայն ԴՆԹ փորձաքննության արդյունքում: Հուղարկավորվել է Ոսկեվազի հերոսների պանթեոնում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնրոհակալ և պարտական ենք: