«Մարտունու թեժ կռիվներից հետ վերջին օրերին միայն ՆՐԱՆ Հադրութ են տանում, բայց կռվի ժամանակ հարվածում է անիծված ԱԹՍ-ն». ՀԵՐՈՍ Գարիկը ընդամենը 19 գարուն տեսավ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմահ լույսերից ևս մեկին. Գարիկ Համլետի Գուլբանդյան:

Մեր Հերոս Գարիկը ծնվել է 2001 թվականին Կրասնոդարի երկրամասում: 2005 թվականից ապրել է Լուսառատ համայնքում: Չափահաս դառնալուց հետո 2019 թվականին ծառայության է անցել Մարտունի 2 զորամասում՝ որպես վարորդ:

Ու սեպտեմբեր 27…

Հերոսը հենց առաջին ժամերից ոտքի է ելել ու պայքարել թշնամու դեմ: Եղել է ամենաթեժ կետերում, հոկտեմբերի 10-ից նրան տեղափոխել են Մարտոնի 3, որտեղից էլ Հադրութ: Սակայն պատերազմը չի խնայում իր զավակի կյանքը, հերոսը իր վերջին մարտը մղում է հենց Հադրութում, այստեղ էլ զոհվում անիծված անօդաչուի հարվածից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնրոհակալ և պարտական ենք: