Այս ՀԱՅԸ հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է եզել. ՆՐԱ հիշատակը ՀԱՅ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ. Գուշակե՛ք, թե ում մասին է խոսքը.

Սուրբ Սահակ Պարթև եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Սահակ Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու պաշտոներգության, երաժշտածիսական գրքերի հայացման և կազմավորման գործում։ Մեսրոպ Մաշտոցի հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է։ Նրա անունով հայտնի են Ժամագրքում զետեղված Գիշերային ժամի չորս երգեցիկ քարոզները, ինչպես նաև բազմաթիվ շարականներ՝ Ղազարի հարության, Ծաղկազարդի կանոնները, երկրորդ Ծաղկազարդի հին կանոնի երգերը և Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների երգերի մեծամասնությունը։

Ուշագրավ է նաև միջնադարյան գրչագիր Գանձարաններում պահպանված Սահակ Ա Պարթևի «Պարագրի անպարագրելի բանն» սկզբնատող ունեցող տաղը։ Մի շարք հայ միջնադարյան աղբյուրներ Սահակ Ա Պարթևին են վերագրում հայոց եկեղեցական ձայնեղանակների՝ ութձայնի առաջին կարգավորումը։

Հայ եկեղեցին սուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ։ Հիշատակի օրերից առաջինը նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը (Առաջավորաց պահքի կիրակիի 14-րդ օրը՝ հունվարի 24-ից փետրվարի 28-ը), երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը (հունիսի 1-ից հուլիսի 16-ն ընկած շրջանում)։