«Մի օր մտանք ջրերի խանութ, վաճառողուհուն ասաց՝ ի՜նչ գեղեցիկ աչքեր ունես». ի՞նչ են պատմում ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ հուշերը ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ մասին

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Տիգրան Մանսուրյանի հուշերից մի հատված:

Մի օր մտանք ջրերի խանութ, վաճառողուհուն ասաց. «Ի՜նչ գեղեցիկ աչքեր ունես»: Վաճառողուհին հիացմունքից հալվեց: Ես երբևէ ուշադիր չէի եղել այդ ջուր վաճառողի խալաթի մեջ պարուրված կնոջ նկատմամբ. նա տեսավ աչքերը՝ խոշոր, գեղեցիկ, հոնքերը՝ շքեղ, թարթիչները՝ թանձր. այդ պահը անմոռնալի էր: Գեղեցիկը միշտ նկատում էր, բարձրաձայնում:
Նույնիսկ այդ տարիներին նրան երբևէ չեմ տեսել փնթփնթալիս, դժգոհելիս, մշտապես Մաեստրո էր, իսկական artist: