«Հագուստը թույլ ցնցվեց, և ես զգացի, թե ինչպես փշաքաղ մի դող անցավ մարմնիս միջով». ինչպե՞ս թանգարանում ԲԱԿՈՒՆՑԻ վերնաշապիկը շարժվեց

Ստորև Ձեզ ենք ներկաացնում Հովիկ Չարխչյանի հուշերից մի հատված:

… Հետո թանգարանի աշխատակցուհին բացեց պահարանի դուռն ու ասաց.
— Իսկ սա նրա վերնաշապիկն է:
Շարժումից հագուստը թույլ ցնցվեց, և ես զգացի, թե ինչպես փշաքաղ մի դող անցավ մարմնիս միջով:
Մինչ այդ քայլել էի ցուցասրահներով, դիտել էի բոլոր իրերը, լսել էի դրանց մասին բացատրությունները: Բայց միայն այստեղ, այդ աննշան ցնցումից հետո ինձ այնպես թվաց, թե նա ներկա է: Թվաց՝ ուր որ է ներս կգա, կտեսնի օտար մարդուն, կտեսնի կիսաբաց պահարանն ու տարակուսած մեզ կնայի. «Ձեզ ի՞նչ է հարկավոր»:
Պահարանը կիսաբաց էր: Վերնաշապիկը դեռ տաք էր: Ճերմակ, արդուկած, շարժվող: Ակսել Բակունցի վերնաշապիկն էր: