Ինչո՞ւ էր Հրաչյա Աճառյանը դիտավորյալ զայրացնում իր կնոջը․ հետաքրքիր պատմություն

Ձեզ ենք ներկայացնում ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի կյանքից մի հետաքրքիր պատմություն։ Պատմությունը մեզ է հասել նրա բարեկամներից։

Մի օր առավոտյան Հրաչյա Աճառյանը զայրանում է եւ վեճի բռնվում կնոջ հետ՝ աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել: Այնքան բարձր է բղավում, որ կինը՝ Սոֆիկը, հուսահատ սկսում է լաց լինել: Դրան էլ կարեւորություն չի տալիս, շարունակում է բղավել: Քիչ անց հանկարծ ընդհատում է, փափկում եւ խանդաղատանքով ասում.

-Կատակ էր, Սոֆի՛կ, ուզում էի, որ ջղայնացած խոսես, եւ տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան…

-Դե ասեիր, է՛լի, ինչո՞ւ էիր կռիվ սարքում:

-Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում եւ իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի, այդպես էլ ոչ մի բառ չասացիր…,- պատասխանում է լեզվի վարետը: Այսպիսինն էր Աճառյանը։ Նրա հետ կյանքը երբեք ձանձրալի չէր անցնում։ Հակոբ Սրապյանի հոդվածից։