Երբևէ լսե՞լ եք, ՀԱՅ բանաստեղծ ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ մասին. Գիտեք, թե ինչպես է ՆԱ իմացել իր իսկական տարիքը և ինչպես է գտել իր հարազատ ՄՈՐԸ.

Հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան): Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի Հիսար գյուղաքաղաքում, 1913-ին։ 1915-ին Ճենտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։

1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը։ Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938 — 1940 թթ. հետևել է Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։ 1941 — 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակ» թերթը։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկութեանս վերջին լաւագոյն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանէն 1928 թուականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերէ ետք, յաջողեցայ ինքզինքս նետել Կիպրոսի Մելգոնեան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Յակոբ Օշականին։ Ուսուցիչներէս միայն իր անունը կը յիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցութիւն ունեցան իմ կազմաւորմանս մէջ։ Մելգոնեանի ընթացքը առանց աւարտելու, երբ արձակուրդ եկայ Պէյրութ 1930 թուականին, դարձայ գիշերօթիկ սան Շանթի եւ Աղբալեանի նոր բացած Հայ ճեմարանին»: Որդին՝ Արմիկ Ճենտերեճյանը, հոգեբույժ է.