Այս ՀԱՅԸ իրականացրել է ավելի քան 50 նախագծեր Հայաստանի տարբեր քաղաքներում. Տեսե՛ք թե ինչքան մրցանակների է արժանացել. ԿԵՑՑԵ՛Ս

Ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՃԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Հայկազի Գրիգորյան, Հայկազունին ավելի քան 50 նախագծեր է իրականացրել Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Մասիս, Աշտարակ, Մեծամոր, Ծաղկաձոր, Բարի (Իտալիա), Ստամբուլ (Թուրքիա), Կալինինգրադ (Ռուսաստան), 1990-2014 թվականների ընթացքում ցուցահանդեսների ձևավորումներ՝ Երևան, Վանաձոր, Գորիս, Աշտարակ, Ստեփանակերտ (Հայաստան), Գրենոբլ (Ֆրանսիա), Աթենք (Հունաստան), Վենետիկ և Բարի (Իտալիա), Մոսկվա (Ռուսաստան), Լիսաբոն (Պորտուգալիա), Մոնրեալ (Կանադա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Բրատիսլավա (Սլովակիա), Մոնրելա, Օտտավա, Քվեբեկ (Կանադա)։

Ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։


1983թ. արժանացել է «Երիտասարդ ճարտարապետների գիտական ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների «Տարվա լավագույն նախագիծ» («Զարգացող տուն» նախագծի համար) դափնեկրի կոչման, 1984թ.՝ Համամիութենական մրցույթ-ցուցահանդեսի «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակի, 1985թ.՝ Սոֆիայի «Ինտերիարխ-85» միջազգային ցուցահանդեսի դիպլոմի, ապա՝ ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների ոսկե մեդալների, 2015թ.՝ ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալի: