Գիտե՞ք, թե ով է եղել ՍԱՐՄԵՆԸ և ով է կնքել ՆՐԱ գրական կեղծանունը. Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ ԵՐԳԵՐ.

Սարմեն (ամբողջական անուն՝ Արմենակ Սարգսի Սարգսյա), հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։

Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Դեպի աստված», լույս է տեսել 1919 թվականին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ երգեր։ Մահացել է Երևանում.