Այս հայը եղել է «Արքունի տպարանի» տեսուչ․ նրա հիմնած տպարանները աշխատում են մինչ օրս

Այս հոդվածում խոսելու ենք մեր հայրենակից Ճանիկ Արամյանի մասին։ Նա այն մարդկանցից էր, որ 1859 թ.-ին հիմնեց սեփական տպարանը, հրատարակել առնվազն 20 գիրք, այդ թվում՝ Ստեփան Ոսկանի «Արեւմուտքը», Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնին»։

Մինչեւ 1862 թ. տպագրական գործը հաջողությամբ էր ընթանում, բայց նյութական խնդիրների պատճառով Արամյանն ստիպված է լինում տեղափոխվել Մարսել. երկու տարվա ընթացքում այստեղ հրատարակում է ընդամենը մի քանի գիրք. այս անգամ էլ` 1864 թ., ստիպված վերադառնում է Կոստանդնուպոլիս։

Գործն սկսում է հաջողել, երբ 1865 թ. դառնում է «Արքունի տպարանի» տեսուչ։ Պոլսում եւս Արամյանը նոր տպարան է հիմնում։ Բազմաթիվ գրքերի շարքում հրատարակում է Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Միքայել Նալբանդյան, զանազան պարբերականներ, դասագրքեր։

Նա հայտնի է նաեւ իր հայագիտական գործունեությամբ, հեղինակել է մի շարք գրքեր, կազմել բազմալեզու բառարաններ, որպես գծանկարիչ` կատարել դասագրքերի նկարազարդումներ։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։