Այս ՀԱՅԻ շնորհիվ ԼԱԶԱՐՅԱՆ ճեմարանը ճանաչվել է Արևելյան լեզուների ինստիտուտ. Գիտեք թե ով է ՆԱ.

Պետական, մշակութային գործիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԼԱԶԱՐՅԱՆ ծնվել է Մոսկվայում: Եղել է Լազարյանների ազնվական տոհմից, հասարակական և մշակութային գործիչ Հովհաննես Լազարյանի եղբայրը: Մեծ դեր է խաղացել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում:

Եղել է ռուսական պետական խորհրդական, Լազարյան ճեմարանի հոգաբարձու: Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել Հայոց ինքնավար թագավորություն:

Նրա հանձնարարությամբ 1833-38թթ կազմվել և Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածուն», որը հայ-ռուսական հարաբերությունների պատմության կարևոր աղբյուր է: Նրա շնորհիվ 1849թ. Լազարյան ճեմարանը ճանաչվել է Արևելյան լեզուների ինստիտուտ։ Նպաստել է ճեմարանի տպարանի բարելավմանը: Արժանացել է բազմաթիվ պետական, թագավորական շքանշանների: Մահացել է Մոսկվայում: