101 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ գերմանական դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին. հիշու՞մ եք, թե որ տեսիլքից հետո նա որոշեց վրեժ լուծել Թալեաթից

Սողոմոն Թեհլիրյանի մասին բազմիցս ենք հիշատակել մեր հոդվածներում՝ թե ինչ տեսիլքից հետո նա որոշեց վրեժ լուծել, թե ինչպես տեղի ունեցավ ամեն ինչ, ինչպես պլանավորվեց, ովքեր մասնակցեցին և այլն:

Սողոմոնը չէր կարողանում իրեն ներել: Նրա աչքերի առաջ թուրք ավազակը բռնաբարեց մորն ու քրոջը: Այդ հիշողությունները այնքան ցավ էին պատճառում նրան, որ դատարանում Թեհլիրյանը հայտարարեց, որ կնախընտրեր մահանալ, բայց ոչ հիշել այդ ամենը, այն էլ այդքան մանրամասնությամբ:

Վրեժ լուծելու որոշումը նա կայացրեց մոր տեսիլքից հետո, երբ մի գիշեր տեսավ մորը, ով կանգնեց տղայի դիմաց ու ասաց. «Դու տեսար, որ Թալեաթն այստեղ է և տակավին անտարբեր ես մնացել: Ուրեմն դու իմ որդին չես»: Դրանից երկու շաբաթ անց Սողոմը լուծեց իր վրեժը

soghomon taleat

Հետագայում Սողոմոնը մանրամասնությամբ գրել է հիշարժան օրվա եղելությունը.

«Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով՝ ձեռնափայտը անփույթ 6ոճելով: Մի կարճ տարածություն մնացած՝ զարմանալի անդորրություն համակեց էությունս:

Շարունակությունը կարդալու համար նայեք այստեղ: