«2 մեծանուն ՀԱՅ` մեկ տեղում». Արմեն Շեկոյանի «Աղերս»-ը սիրված դերասան Նարեկ Բաղդասարյանի հրաշալի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Շեկոյան՝ "Աղերս" 
Կարդում է դերասան Նարեկ Բաղդասարյանը
Էս պահերից մինչեւ  մեր
կանխատեսումը վաղվա
կյանք է դրված եւ, ավա՛ղ,
մահեր էլ են շարված։ Տե՛ր,
ամենատես ամոքիչ,
փակիր դռները վախի,
որ մենք  զարթնենք ու քիչ-քիչ
գանք դեպի քեզ։ 
Ու ձախից
հրեշտակներ ուղարկիր,
որ հորդորեն գառներիդ.
հրեշտակներ ուղարկիր
աջից ու մյուս դռներից,
որ գան՝ բախեն իրարու
հավերժություն ու վայրկյան.
որ մենք  գոնե մի գարուն
դիմավորենք իբրեւ կյանք։