Աշխարհահռչակ ՀԱՅ, ով միջազգային 45 ցուցահանդեսներում արժանացել 5 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների. ՆՐԱՆ Չեխիայում շնորհեցին «պատվավոր քաղաքացի» կոչումը

Անվանի քանդակագործ, գեղանկարիչ Սահակ Սահակյանի վաստակն իսկապես պարտավոր է ճանաչեք յուրաքանչյուր ՀԱՅ:

Ծնվել է ՀՀ Ստեփանավան քաղաքում: 1970թ. աշխատանքի է անցել ՀԱՄԽ-ի գեղարվեստական ինքնագործունեության դեկորատիվ-կիրառական բաժնում, որպես ավագ մեթոդիստ: Իր արվեստում խարազանել է պատերազմները, կյանքի ստվերոտ կողմերը, անտարբերությունը, կոպտությունը, չարությունը, հիմարությունը և գովերգել հերոսությունը, իմաստությունը, ազնվությունն ու հոգու մաքրությունը: Աշխատել է բազմաթիվ նյութերով՝ կավ, շամոտ, փայտ, մետաղ, յուղաներկ, տեմպերա, կտոր, կաշի: 

1963թ. Երևանում ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը: 1969թ. նրա գործերը ցուցադրվել են Հայաստանի Նկարիչի տանը: Հետագայում իր շատ մտահաղացումներ իրականացրել է քանդակային կոմպոզիցիաների ամբողջական շարքերում: 1978թ. Չեխիայի Սկալիցա քաղաքում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը՝ նվիրված հանրաճանաչ գրական հերոս Շվեյկին, որից հետո արժանացել է տվյալ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1960-ական թվականներին քանդակագործը դիմել է Հայաստանի պատմությանն ու առասպելներին:

1977թ. արժանացել է դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնագործունեության առաջին համամիութենական փառատոնի դափնեկրի կոչման: 1959թ-ից ստեղծել է հարյուրավոր տիկնիկներ, որոնք չեն կրկնում միմյանց: Մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում 6 ամիս շարունակված «Էքսպո-2000»-ին: Մասնակցել է նաև նախկին միութենական և միջազգային 45 ցուցահանդեսների և արժանացել 5 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների: 

Հայաստանից դուրս անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բելգիայում (1970թ.), ԱՄՆ-ում (1977թ.), Չեխոսլովակիայում (1978թ.), Ալժիրում (1978թ.), Կանադայում (1980թ.), Զագրեբում (1986թ.), Գերմանիայի Հանովեր քաղաքում (2000թ.): Նրա աշխատանքները պահպանվում են Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում, փայտի աշխատանքների թանգարանում, Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում, Բելգիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Իտալիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում: