«Աշխեն ջան, մի խնդրանք ունեմ, հաճախ գնա մեր տուն, մխիթարիր իմ ծերացած հայրիկին ու մայրիկին». քսանամյա երիտասարդի նամակն առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ

«…Աշխեն ջան, մի խնդրանք ունեմ, հաճախ գնա մեր տուն, մխիթարիր իմ ծերացած հայրիկին ու մայրիկին, ուրախացրու նրանց, սիրտ ու հույս տուր, չէ՞ որ նրանց վիճակը շատ ծանր է: Նրանք մենակ են մնացել: Նրանց երեք տղաները պատերազմի դաշտ են գնացել: Ինչ արած, պատերազմ է: Հայրենիքը պաշտպանել է պետք:
Աշխեն ջան, դու ընդմիշտ իմացիր ու հավատա, որ Կոլյան քեզ երբեք չի մոռանա…
Նիկոլայ Աղաջանյան, 2 հոկտեմբերի, 1943 թ.»:

Քսանամյա այս երիտասարդը շուտով պիտի զոհվեր անհավասար մարտում: