Այս ՀԱՅՈՒՀԻՆ 10 տարեկանից ԲԵՄՈՒՄ է. ՆԱ դարձել է Կոստանդնուպոլսի ՓԱՅԼՈՂ ԱՍՏՂԸ. Լսե՞լ եք ՆՐԱ մասին.

Դերասանուհի ԷԼԻԶԱ ԲԻՆԵՄԵՃՅԱՆ ծնվել է Կոստանդնուպոլսում: Ծնողները` Ռուբեն և Աղավնի Բինեմեճյանները, ևս թատրոնի դերասաններ են եղել: Մեծանալով թատերական միջավայրում` դեռևս 10 տարեկան հասակում Մնակյան թատրոնում, որտեղ աշխատում էին նրա ծնողները, աղջիկ և տղա երեխաների դերերով բեմ է դուրս եկել:

Կրթություն ստանալով Քադիքյոյի և Notre Dame de Sion ֆրանսիական դպրոցներում` երկրորդ սահմանադրության առաջին օրերին հայ երիտասարդների հիմնած «Ազատ բեմի» հայերեն ներկայացումներում մասնագիտանալուց հետո միացել է Մնակյան թատրոնին և այստեղ աստիճանաբար աչքի ընկել: «Նավատորմի միության թատերախմբից» հետո, 1914թ. մասնակցել է քննություններին և ընդունվել Դարուլբեդայի, որտեղ 1916թ. խաղացել է առաջին ներկայացման` «Փտած հիմքի» անդրանիկ ցուցադրության ժամանակ, ինչպես նաև առաջին տեղական «Բու» ներկայացման մեջ: 1920թ. միացել է «Նոր բեմին», որը ստեղծել էր Դարուլբեդայից առանձնացած մի խումբ:

1921թ. կազմված մեկ այլ միությանը նրա առաջարկությամբ տրվեց Թուրքական թատրոն անունը: Հետագայում կրկին վերադարձել է Դարուլբեդայի, որտեղ ղեկավար խորհրդում հանդես է եկել որպես արվեստագետների ներկայացուցիչ: 1924թ. փառքի գագաթնակետին տեղափոխվել է Ֆրանսիա: 1926թ. Ռաշիդ Ռզայի հրավերով վերադարձել է Ստամբուլ, որից հետո կրկին մեկնել Ֆրանսիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Լոնդոնում: 1946թ-ից հաստատվել է Ֆրանսիայում, ապա` Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ էլ մահացել է: