Գիտե՞ք, թե ով է հիմնադրել Երևանի ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ. Այս ՀԱՅԸ արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկրերի. Հիշեցի՛ք ՆՐԱՆ.

Հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանը եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը)։ ՀԽՍՀ (1966) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)։ ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1976, «Ռիչարդ Երրորդ» և «Սեր և ծիծաղ» դրամաների բեմադրությունների համար, 1979, «Խաչմերուկ» ներկայացման համար, հեղինակակցությամբ)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ծնվել է 1923 թվականին Լոռու մարզի Գարգառ գյուղում։ 1935 թվականին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1937-1950 թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ № 2 զինուսումնարանի սանը մի քանի ամիս անց Տուապսեի և Լազարևսկի մոտերքում կռվել է թշնամու դեմ, որտեղ էլ արկի պայթյունից ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Սոչիի զինհոսպիտալում ապաքինվելուց հետո Ղափլանյանը սովորել է Պոլտավայի տանկային ուսումնարանում, ստացել տանկիստի որակավորում և տեղափոխվել № զորամաս, որպես պահեստային դիվիզիայի հրամանատարի համհարզ, որտեղից էլ 1945 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է մի շարք մարտական շքանշաններով և մեդալներով: