«Ես հիմա ուզում եմ խոսել քեզ հետ՝ ինչպես տղամարդը տղամարդու հետ». առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ Կարմիր դրոշի ու Կարմիր աստղի շքանշանակիր ՎԱՐԴԱՆ ՏՈՆՅԱՆԻ նամակն ուղղված հորը

«Բարև, սիրելի հայրիկ,
Ես հիմա ուզում եմ խոսել քեզ հետ՝ ինչպես տղամարդը տղամարդու հետ: Ես Սամարղանդում թողել եմ մի աղջկա, ես նրան իմ հարսնացուն եմ համարում, ներիր, որ դրա մասին չեմ գրել: Վատ աղջիկ չէ, խելոք, դաստիարակված, լավ է սովորում: Հասարակ, լուրջ, մտախոհ, պարկեշտ: Մամային ես գրել եմ դրա մասին:
Մեր մեջ ամենաանկեղծ, լավ հարաբերություններն են: Ես կուզեի, որ շատ աղջիկների ու տղաների միջև լինեին այդպիսի հարաբերություններ: Այս հարցը հարկավոր է լուծել և վերջ դնել անորոշությանը: Դուք պետք է ամեն ինչ իմանաք, ձեզնից ոչ մի բան չեմ ուզում թաքցնել:
Քո Վարդան»:

Կարմիր դրոշի ու Կարմիր աստղի շքանշանակիր Վարդան Տոնյանը զոհվեց 1945-ի փետրվարին, Քյոնիքսբերգի մոտ: