«Եթե ես ընկնեմ, իմ հոգին կգա Սևան և կշրջի գեղածիծաղ ծովափի մեր նախկին ժամադրավայրում». իտալական Սարլինո բնակավայրի մատույցներում զոհված ԳԵՎՈՐԳԻ նամակն առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ

«… Նա խանգարեց բոլորի անդորրը: Նա խանգարեց իմ և քո երջանկությունը: Գիտեմ, չես մեղադրում ինձ, որ ամուսնանալուց հետո ես քեզ մոտ մնացի հազիվ 25 օր: Ես չէի կարող նստել տանը: Եվ ինչպե՞ս նստեի, երբ թշնամին մոտենում էր մեր տանը:
Կուզենայի ապրել, ապրել քեզ համար: Բայց ես երբեք վախկոտի պես կյանք չեմ հայցի բախտից: Եթե ես ընկնեմ, իմ հոգին կգա Սևան և կշրջի գեղածիծաղ ծովափի մեր նախկին ժամադրավայրում…
Քո Գևորգ: 26 հունվարի, 1942 թ.»:

Գևորգ Քոլոզյանը զոհվեց 1944 թ. իտալական Սարլինո բնակավայրի մատույցներում: