ՀԱՅ, ով դարձավ խորհրդաՀԱՅ ռեժիսորական արվեստի հիմնադիրը և Առաջին պետթատրոնի ՀԱՅՐԸ. գիտե՞ք՝ ինչ կարևորագույն փոփոխություն ՆԱ մտցրեց թատրոնում

Նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954): Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Ալեքսանդրի Քալանթարը ծնվել է հայ մտավորականի ընտանիքում: Նա համարվում է հայ խորհրդային ռեժիսորական արվեստի հիմնադիրներից մեկը:

1918 թվականին Սուրեն Խաչատրյանի և հետագայում ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ, Լ. Քալանթարը Թիֆլիսում կազմավորում է դրամատիկական ստուդիա։ Քալանթարի համոզմամբ ստուդիան պիտի անսամբլային թատրոնի ոգով դերասաններ դաստիարակեր։ Բայց այս ձեռնարկումից ոչինչ չի ստացվում և շուտով ստուդիան փակվում է։

Նոր թատրոնի կազմավորման ժամանակ Քալանթարի համար առաջնահերթ խնդիրը դա թատրոնի հասարակական կողմն էր, դերասանի քաղաքացիական դերը, ամբողջ թատերախմբի աշխատանքի համընդհանուր ոգին։ Ռեժիսորի համոզմամբ ոչ թե առանձին դերասանի խաղն է հետաքրքրում նոր հանդիսականին, այլ ամբողջ խմբի ջանքերով ստեղծված գեղարվեստական պատկերը։ Այդ իսկ պատճառով Շահումյանի անվան թատրոնում Լևոն Քալանթարի համար չկային առաջատար և երկրորդական դերասաններ. նա այդ թատրոն էր հրավիրում դերասանական անհատապաշտությամբ դեռևս չվարակված երիտասարդ դերասանների։

Բոլոր կարևոր հարցերը վճռվում էին թատրոնի ստեղծագործական խմբում։ Բեմադրության ներկայացված պիեսը կարդում էր ողջ թատերախումբը։ Յուրաքանչյուր դերակատար պետք է լավ իմանար ամբողջ պիեսը, գործող անձանց դերերը։ Այդ իսկ պատճառով նոր թատրոնին հարկավոր չէին ոչ սցենարիստներ, ոչ էլ հուշարարներ։ Այն ժամանակ այս ամենը նորություն էր հայկական թատրոնի համար։ Լևոն Քալանթարն ու Ստեփան Քափանակյանը ստիպված էին շատ ջանք դնել, որպեսզի թատրոնի կյանքում արմատավորեն Գեղարվեստական թատրոնի փորձով մշակված այս սկզբունքները։

1928 թվականին Քալանթարը դուրս է գալիս Առաջին պետթատրոնից։ Երկու տարի աշխատելով Բաքվի հայկական թատրոնում, նա 1930-1931 թվականներին դառնում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորը։ Կյանքի վերջին տարիներին Լ.Քալանթարը հազվադեպ է բեմադրություններ բեմադրում։ Վերջին տարիներին Քալանթարը գիտական գրքեր էր կարդում, հետազոտություններ խմբագրում, սիրով օգնում նրանց, ովքեր խորհրդի էին գալիս իր մոտ։

Թատրոնի հարցերին նվիրված Լ. Քալանթարի հոդվածները մեծ ներդրում են թատերագիտության մեջ։ Ռուս և արտասահմանյան հեղինակների պիեսները Լ. Քալանթարը հայերեն է թարգմանել հմտությամբ։ 1959 թվականին Գավառի պետական թատրոնը անվանակոչվել է Լևոն Քալանթարի անունով։