Հիշո՞ւմ եք Հայաստանի Առաջին Հանրապետության ելևմուտքի (ֆինանսների) առաջին նախարարը ով էր. ԻՄԱՆԱ՛ՆՔ ԱՎԵԼԻՆ.

Պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ելևմուտքի (ֆինանսների) առաջին նախարարը, ՀՅԴ կուսակցության անդամ Խաչատուր Կարճիկյանը սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Հետագայում, 1910 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Թիֆլիսում աշխատել է որպես դատապաշտպան, մասնակցել «Դաշնակցության գործի» դատավարությանը։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) տարիներին՝ հայկական կամավորական շարժման կազմակերպիչներից էր։ Զբաղվել է Կովկասում արևմտահայ գաղթականության տեղավորման հարցերով։ 1917 թվականի նոյեմբերին՝ նշանակվել է Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների նախարար, իսկ 1918 թվականի փետրվարին՝ Անդրկովկասյան սեյմի պատգմավոր։

Կարճիկյանը զբաղեցրել է նաև Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Դեմ է եղել 1918 թվականի Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի ստորագրմանը։ Նույն տարվան Տրապիզոնի բանակցությունների օրերին հայտարարել է, որ Կարսը, Արդահանը Թուրքիային հանձնելու դեպքում ինքը դուրս կգա Սեյմի կազմից, և այդպես էլ վարվել է՝ թողնելով նաև Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Այդուհանդերձ, Կարճիկյանի գործուն միջամտությամբ Սեյմը շարունակել է պատերազմը և չի ընդունել թուրքերի պահանջները Տրապիզոնում։

1918 թվականի հունիսից՝ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում։ 1918 թվականի հոկտեմբերին՝ եղել է իր իսկ առաջարկով Քաջազնունու ձևավորած կոալիցիոն կառավարության կազմում հանրային խնամատարության ու աշխատանքի (սոցիալական ապահովությունների) նախարար։ ՀՅԴ-ի կողմից մեղադրվել է Կարսը 1918 թվականին թուրքերին հանձնելու և վրացամետ քաղաքականություն վարելու մեջ։ Սպանվել է իր աշխատասենյակում.