Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը կոչվում է ԱՐՄԵՆԻԱ. գիտե՞ք, թե ինչ կապ ունի այն մեզ հետ և ինչու երկրի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀԱՅԵՐԻՆ

Արմենիա անունով ամբողջ աշխարհում հայտնի է ոչ միայն մեր երկիրը, այլև Կոլումբիայի խոշոր զբոսաշրջային կենտրոնը, որը Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Քաղաքի անվան հետ կապված կան տարբեր կարծիքներ և պատմություններ: Բոգոտայի համալսարանի պրոֆեսոր Խուան Ռամոն Պեդրո դի Ալվարեսը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու Արմենիա Քաղաքի անվան արմատները։

Բրիտանական հանրագիտարանի համաձայն՝ Արմենիան հիմնադրվել է 1889 թվականին Հիսուս Մարիա Օկամպոյի կողմից։ Նա կառուցել է տարբեր գործարաններ ամբողջ քաղաքում՝ դարձնելով այն խոշոր արդյունաբերական կենտրոն:

Պրոֆեսորը պնդում է, որ դեռևս քաղաքի հիմնադրման ժամանակ տեղացիների թշնամանքը օտարերկրացիների հանդեպ բավականին զգալի էր, այդ պատճառով ներգաղթյալները ստիպված էին թաքցնել իրենց ծագումը, որպեսզի խուսափեն հակամարտություններից և խաղաղ բնակություն հաստատեն Կոլումբիայում։

armenia colombia

Ըստ պրոֆեսորի, քաղաքի հիմնադիր Օկամպոն հնարավոր է, որ այդ վայր է ներգաղթել Անթաքիայից, քանի որ նրա առաջին բույսերից մեկի անունը Antiocia էր (հունարեն Ἀντιόχεια, Antiocheia): Այստեղ վարկած է առաջանում, որ հիմնադիրը Թուրքիայի հայերից է եղել (քանի որ Անթաքիան Թուրքիայում է գտնվում), այդ պատճառով քաղաքի անունը Արմենիա է դրել: Մեկ ուրիշ վարկածով էլ քաղաքի անունը կապում են ցեղասպանության հետ՝ ի հիշատակ զոհերի, կամ էլ ներգաղթած հայերի, որոնք այնքան շատ են եղել այս քաղաքում, անունը վերանվանվել է Արմենիա:

1972 թվականին Ֆրեզնոյի հայ գործարարները հիմնել են բարեգործական կազմակերպություն Արմենիա քաղաքում։ Քաղաքի փողոցներից մեկն ավելի ուշ անվանակոչվել է «Մովսիսյանի և Սամուելյանի» անունով։

armenia colombia

1999 թվականի դեկտեմբերի 25-ին Կոլումբիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Արմենիայում: Քաղաքին օգնել են շատ երկրներ, բայց հատկապես մեծ էր ԿոլումբաՀԱՅԵՐԻ ներդրումը։

Ավելի ուշ Կոլումբիայի այն ժամանակվա նախագահ Էռնեստո Սամպերը շնորհակալություն հայտնեց հայերին: Հայերի օգնությունը բացառապես ֆինանսական չէր։ Արգենտինահայերի Մեծ խմբերը մեկնել են քաղաք՝ մասնակցելու վերականգնողական աշխատանքներին։ Միջադեպը լուսաբանվել է ֆրանսիական մամուլի կողմից։